Անկարան հանդես չի գա Կիևի կողմից, եթե ռազմական գործողություններ սկսվեն Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ, Известия-ի փոխանցմամբ՝ գրում է Bloomberg-ը:
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Ռուսաստանին դիմակայելու Թուրքիայի դժկամությունն արտացոլում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «մանևրելու» արտաքին քաղաքականությունը:
Բացի այդ, ինչպես հաղորդում Է Bloomberg-ը, նույնիսկ Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ուկրաինական կողմի հետ ռազմական համագործակցության ուժեղացումը՝ Կիևին Bayraktar TB2 անօդաչուների վաճառքի տեսքով, չեն ազդի Ռուսաստանի հետ առճակատման մեջ չմտնելու որոշման վրա:
«Թուրքիան չի համակարգում իր քայլերն Ուկրաինայում Վաշինգտոնի հետ, այլ ինքնուրույն է գործում, որպեսզի պաշտպանի սեփական շահերը»,- պարզաբանել է աղբյուրը:
Դեկտեմբերի 8-ին Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «լարվածության թուլացմանը»։ Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել «այդ տարածաշրջանում խաղաղությանը»:
Նոյեմբերի 28-ին Թուրքիայի առաջնորդն արդեն հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամության մասին: Նրա խոսքով, թուրքական կողմը հույս ունի, որ իր մասնակցությունը կբերի երկու երկրների միջև ճգնաժամի լուծմանը, մտադիր է շարունակել այդ թեմայի քննարկումը Մոսկվայի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







