Մեկ տարվա ընթաքում հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.9 %, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.7 % գնաճ:
Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ 4.8% և 16.4% գնաճերը: Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 63.5%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 16.4 % գնաճ:
Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 13.3%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ:
Ըստ վիճակագրության՝ ձվի գինը 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ աճել է 26.2%-ով, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 6.0 %-ով:
2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պանրի 11.1%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 2.3 % գնաճ:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 13.0%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ:
Ալյուրի, հացի և ձավարեղենի գները 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար՝ 10.5%, 14.0% և 20.7%-ով, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.6%, 2.7% և 3.5%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 20.6%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







