Ներկայիս Թուրքիայի Ադըյաման նահանգում գտնվող Նեմրութ լեռան վրա Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69 — 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրում ձմռանն արված լուսանկարը տեղ է գտել տարվա լավագույն 40 պատմական լուսանկարների շարքում։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։
Նկարի հեղինակը քուրդ լուսանկարիչ Մեհմեդ Մասում Սյուերն է։ Նա «Տարվա պատմական լուսանար 2021» միջազգային մրցույթին մասնակցել է 26 լուսանկարներով, որոնք արված են եղել Դիարբեքիրում, Ուրֆայում, Ադըյամանում, Վանում և Հասանքեյֆում։
Միջազգային մրցույթի ժյուրիի ուշադրությունը, սակայն, գրավել է Նեմրութ լեռան վրա 2015 թվականին արված լուսանկարը, որն էլ անցել է եզրափակիչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







