Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Այսօր Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրն է

Այսօր Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրն է

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:

«Ուղիղ 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը:Սկսվեց պետականակերտման անհարթ, բայց պատվաբեր մեր ուղին: Իսկ 15 տարի առաջ համաձայնություն ենք տվել Հանրապետության մայր օրենքի ընդունմանը՝ մեր կամքով, մեր պատկերացումներով և հավատարիմ միջազգային իրավունքին:

ԼՂՀ Անկախությամբ ու Սահմանադրությամբ մենք ամրագրել ենք հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։ Եվ այսօր, Արցախի Հանրապետությունը, իր գոյության 30 տարիների ընթացքում ունենալով բազմաթիվ կորուստներ, կրելով զրկանքներ ու ապրելով դժվարին օրեր, այդուհանդերձ, անշեղորեն շարժվում է դեպի մեր հավաքական նպատակակետը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, դեպի ժողովրդավարության ուղու վրա ամուր կանգնած ազգային պետության կայացում ու հարատևում՝ Մայր Հայաստանի հետ մեկտեղ:

44-օրյա պատերազմը դարձավ ծանր փորձություն այդ ճանապարհին, սակայն մեր հարազատների թափած արյունը հայրենի հողում և մեր կրած զրկանքները լրացուցիչ չափով պարտավորեցնում են մեզ անդավաճան ու անխոնջ կերպով շարունակել ընտրված ուղին՝ դասեր քաղելով անցյալի փորձություններից:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անկոտրում կամք, եռանդ և համբերություն մեր իրավունքների ու ազատությունների իրացման, մեր ազգային արժեքների պաշտպանության ճանապարհին»,- ասված է ուղերձում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+