ՀԱՊԿ անդամ պետությունները խորապես անհանգստացած են ՀԱՊԿ տարածքում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ:
Այդ մասին ասված է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարների՝ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին ընդունված հայտարարությունում:
ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են, որ ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով ամենամեծ սպառնալիքներից մեկն է աշխարհի և միջազգային անվտանգության համար, ահաբեկչական ցանկացած գործողություն հանցագործություն է և չունի արդարացում՝ անկախ դրա դրդապատճառներից կամ շարժառիթից:
Նրանք նաև մտահոգություն են հայտնել այդ թվում համացանցի միջոցով բռնություն և ահաբեկչություն հրահրող ատելության խոսքի և գաղափարների տարածման կապակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







