Տարածքային կառավարման և ենթաառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկություն չունի, որ ադրբեջանցիները երկաթգիծ են կառուցում դեպի Նախիջևան։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները, բաց դեռ հստակ որևէ բան չի կարող հայտնել, քանի որ որևէ հստակություն դեռ չկա։
Նա ընդգծեց, որ պետք է լինի ապաշրջափակում, որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու մեր կողմից։
«Խոսքը տարանցիկ փախադրումների մասին է։ «Մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ ենք ստանում Ռուսաստանի Դաշնության հետ, Նախիջևանի տարածքով կապ ենք ստանում Իրանի հետ, սրանք են հիմնական ուղղությունները, որոնք հնարավոր է, որ այս պարագայում ապաշրջափակվեն»,- մանրամասնեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի մեկին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի մակարդակով տեղ ունեցող տեղի ունեցող եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներին։ Այն ստեղծվել է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով:
Անվտանգային խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ ապաշրջափակման հարցով Ադրբեջանի հետ դեռ հայտարարի չեն եկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







