Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի հետ եռակողմ երկխոսության համար։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել Է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։
Զալկալիանին ընդգծել է, որ միջազգային հանրությունը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հարցում․
«Այս առումով մենք ներկայացրել էինք նոր նախաձեռնություն, որպեսզի գործենք որպես եռակողմ երկխոսության հարթակ, որտեղ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կկարողանային քննարկել արդիական հարցեր և հանդիպումներ անցկացնել տարբեր մակարդակներում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







