Նոյեմբերի 18-21-ը Բելառուսի Գոմել քաղաքում տեղի է ունեցել «Գոմել Ֆեստ» երրորդ միջազգային փառատոնը։ Այս մասին հայտնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:
Փառատոնին մասնակցել են թվով 300 մասնակից 15 երկրներից, այդ թվում՝ Թատրոնի բալետային թատերախմբի արտիստ Գոռ Սարգսյանը, որը փառատոնի բացարձակ հաղթողն է։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը շնորհավորում է Գոռ Սարգսյանին բալետային այս հեղինակավոր ստուգատեսում ունեցած հաջողության համար՝ ցանկանալով նորանոր ստեղծագործական հաջողություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







