Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:25

Թուրքիայում կոչ են անում վերականգնել Մշո Սուրբ Առաքելոց վանքը. ԶԼՄ

Թուրքիայում կոչ են անում վերականգնել Մշո Սուրբ Առաքելոց վանքը. ԶԼՄ

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող հայկական Մշո Սուրբ Առաքելոցն այցելած մի շարք քաղաքացիներ, որոնց թվում է եղել նաև «1071 Ալփարսլան» միության նախագահ Թուրգայ Օզլյուն, տեղի իշխանություններին կոչ են արել վերականգնել Մշո Սուրբ Առաքելոց կիսավեր վանքը։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ հիմնվելով «Անադոլու» թուրքական լրատվական գործակալության հրապարակման վրա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրք քաղաքացիները շրջել են գանձագողերի կողմից ավիրված հայկական եկեղեցում և ցանկություն հայտնել, որ պատմական հուշարձանը վերանորոգվի՝ տվյալ շրջանում զբոսաշրջությունը զարգացնելու նկատառմամբ։

«1071 Ալփարսլան» միության նախագահը գործակալության թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշել է․ «Որպես քաղաքացիական հասարակական կազմակերպություն՝ առիթ ունեցանք այցելել այս վայրը, որտեղ ուսումնասիրություններ կատարեցինք։ Եկեղեցին ներկայում ավերակ վիճակում է, որի հիմնական պատճառը գանձ որոնողների և անգիտակից մարդկանց վերաբերմունքն է։ Խնդրում ենք, որ նմանատիպ տեսարժան վայրերը վերանորոգվեն՝ զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար»։

Թուրքական պետական գործակալությունը, բնականաբար, չի նշում վանքի հայկական լինելու փաստը։

Ինչպես հայտնի է, Մշո Սուրբ Առաքելոց վանքը, որը ներկայում գտնվում է Մուշ նահանգի կենտրոնին ենթակա Քեփենեք (Արաք) գյուղում, հիմնվել է դեռևս 4-րդ դարում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Մշո Սուրբ Առաքելոցը նախքան 1915 թ․ Հայոց ցեղասպանությունը տվյալ շրջանի ամենանշանավոր սրբավայրերից մեկն էր։ Վանքը 1960 թ․ դինամիտով պայթեցվել է Մշո նահանգապետարանի կողմից, որի հետևանքով այս վանական համալիրից մեր օրեր են հասել միայն 2 եկեղեցի։ Վանքը վերանորոգվել է 1125 թ․։ Վանքի արևելյան կողմում 9 խաչքարեր կային։ 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերը հարձակվել են վանքի վրա և սպանել եկեղեցու վերջին սպասավոր Հովհանես Վարդապետ Մուրադյանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+