Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:21

Ճապոնիայում կարծում են, որ պանթուրքական միջանցքը կխախտի Եվրասիայում ուժերի հավասարակշռությունը

Ճապոնիայում կարծում են, որ պանթուրքական միջանցքը կխախտի Եվրասիայում ուժերի հավասարակշռությունը

Թուրքիան մտադիր է ստեղծել «պանթուրքական միջանցք», որն անցնում է Չինաստանից մինչեւ Եվրոպա և միացնում է բոլոր թյուրքական երկրներին, ինչը կարող է խախտել Ռուսաստանի և Չինաստանի միջեւ ուժերի հավասարակշռությունը Եվրասիայում, հայտարարել է լրագրող Սինան Տավսանը նոյեմբերի 17-ին ճապոնական Nikkei Asia թերթի համար իր հոդվածում:

Նրա խոսքով, Ադրբեջանի հաղթանակը 2020թ. Ղարաբաղյան պատերազմում նոր իրողություն է ստեղծել տարածաշրջանում: Հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանին տրամադրված տարանցիկ միջանցքի շնորհիվ Թուրքիան, որպես տարածաշրջանային տերություն, կարող է վերականգնել ուղղակի հասանելիությունը Կենտրոնական Ասիայում իր «եղբայրական թյուրքական պետություններին»։

Լրագրողը նշում է, որ գոյություն ունի էթնիկ բլոկը քաղաքական ուժի վերածելու հնարավորություն, որը կարող է նույնիսկ խախտել ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը Ռուսաստանի և Չինաստանի միջև։

Հեղինակը նշում է, որ մինչև Թյուրքական խորհրդի վերջին գագաթաժողովը, որտեղ ընդունվել է «Թյուրքական աշխարհի տեսլական-2040» ծրագիրը և այն վերանվանվել է թյուրքական պետությունների կազմակերպություն, այդ երկրները չեն անդրադարձել Չինաստանի շահերին:

Սակայն, լրագրողի կարծիքով, համաթուրքական միջանցքի ստեղծումից հետո և այնքանով, որքանով Անկարան խորացնում է իր տնտեսական համագործակցությունն ու անվտանգության ոլորտում համագործակցությունը թուրքական պետությունների հետ, Թուրքիան, հավանաբար, կարող էր փոխել իր ներկայիս համաձայնությունը Սինցզյանում Չինաստանի քաղաքականության հետ և ճնշում գործադրել Պեկինի վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+