Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:04

Մասնավոր ներդրումների 15,6 տոկոս աճ է կանխատեսվում․ իշխանական պատգամավոր

Խորհրդարանը նոյեմբերի 17-ի նիստում քննարկել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է 2022-ին նախորդող տնտեսական գործընթացներին: Նշվել է, որ տնտեսական աճի բովանդակության իմաստով 2021 և 2022 թթ. տարբեր են. առևտրի, ծառայությունների ոլորտներից, գյուղատնտեսությունից անցում է կատարվում արդյունաբերության ու շինարարության ոլորտների առաջանցիկ տեմպերի ապահովմանը:

Կանխատեսվում է, որ արդյունաբերությունը պետք է աճի 8, շինարարությունը՝ 18, ծառայությունները՝ 5,9, գյուղատնտեսությունը՝ 3,9 տոկոսով: 46,2 տոկոս պետական ներդրումների աճ է կանխատեսվում. հիմքում ավելի քան 350 մլրդ դրամի կապիտալ ներդրումների ծախսն է լինելու: Գևորգ Պապոյանի խոսքով՝ վերջին տարիներին մեր երկրում կապիտալ ներդրումների ծավալները և սահմանված ցուցանիշներն անընդհատ աճել են: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2020 թ. կապիտալ ներդրումների կատարողականը եղել է 85 տոկոս, այս տարի կանխատեսվում է փաստացի 90 և ավելի տոկոս, 2012-ին այն կազմել է 75, իսկ 2013-ին՝ 58 տոկոս:

«Կապիտալ ներդրումները մեզ համար առաջնահերթություն են»,- փաստել է Գևորգ Պապոյանը:

Նշվել է, որ մասնավոր ներդրումների 15,6 տոկոս աճ է կանխատեսվում, այս հարցում մի շարք հանգամանքներ իրենց ազդեցությունն են ունենում:

2021 թ. հունվար-հուլիս ամիսներին էականորեն աճել է նաև միջին անվանական աշխատավարձը մոտ 6 տոկոսով՝ կազմելով գրեթե 200.000 դրամ: Ըստ կանխատեսումների՝ եկող տարվա գնաճի ցուցանիշը կլինի թիրախի՝ 4 տոկոսի սահմանում, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել մարդկանց փաստացի տնօրինվող եկամուտները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+