Նոյեմբերի 8-ին, ժամը 09։00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Երվանդ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.40-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 1,8-րդ կմ-ին «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա Երվանդ Հովհաննիսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







