Նոյեմբերի 6-ին Անտվերպենում բացվեց 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմին և Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպել է Ֆլամանդական խաղաղության միությունը, լրագրող Յենս Դե Ռայեն՝ համագործակցելով Հանուն Արդարության և Ժողովրդավարության Եվրոպական Հայ Դաշնակցության (EAFJD) հետ։ Այս մասին ասվում է Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։
Միջոցառման ընթացքում Ֆլամանդական խաղաղության միության նախագահ Դոմինիկ Փոթթերսը և Յենս Դե Ռայեն բացատրեցին ցուցահանդեսի հիմնական նպատակը՝ ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղի պատերազմին և Հայոց ցեղասպանությանը։ Այս իրադարձությունների մասին բելգիական հասարակությանը տեղեկացնելը նպատակ ունի կանխել մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը։ Միջոցառմանը մասնակցել է նաև դաշնային խորհրդարանի պատգամավոր Պիտեր դե Ռուվերը։
EAJFD-ն ներկայացնում էր Կասպար Կարապետյանը, ով շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի նախաձեռնողներին բոլոր ջանքերի համար և ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայոց ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







