Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:04

Հայրապետական մաղթանք՝ կաթողիկոսի օծման և գահակալության 22-րդ տարեդարձի առթիվ

Հայրապետական մաղթանք՝ կաթողիկոսի օծման և գահակալության 22-րդ տարեդարձի առթիվ

Նոյեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Պատարագի ընթացքում հանուն Հայ Եկեղեցու հոգևորականաց ու աշխարհականաց դասի, շնորհավորելով Հայոց Հովվապետին օծման և գահակալության տարեդարձի առիթով, Մուշեղ Սրբազանը նշեց․ «Եվ ահա, տարիներ առաջ Աստված և մեր ազգը ընտրեց նրան, ով հզոր հայրենիքի, հզոր եկեղեցու և հավատավոր հայ ժողովրդի բարօրության մեծ երազն ու տեսլիքը և այն իրագործելու Տերունավանդ շնորհն ունի: Ով լսեց «Մի՛ երկնչիր, միայն հավատա՛, և նա կապրի» պատգամը և կյանքով վկայեց, որ չի երկնչում, այլ հավատում է և իր հավատքի շնորհիվ ապրեցնում իր խնամքին հանձնված ածուին։
Երբ փորձում էի մտովի ամփոփել անցած քսաներկու տարիների սքանչելի ծրագրերը, ձեռքբերումներն ու իրագործումները, որոնք Հայոց Հայրապետի իմաստությամբ, տեսլականով ու անձանձրույթ աշխատանքով իրականացել են, մի պահ ընկրկեցի. անդրադարձա, որ դրանք էջեր ու էջեր են, որոնց արժանի գնահատականը պիտի տա անաչառ ժամանակը։

Իսկ մենք, որ բարեբաստիկ առիթն ունենք նրա սաները, հոգեւոր զավակներն ու ժամանակակիցները լինելու, երախտագետ ոգով շնորհավորենք մեր սիրելի Հայրապետին գահակալության եւ օծման 22-րդ տարեդարձի առիթով:
Հրավիրում եմ ամենքիդ, սիրելի հավատացյալներ, որպեսզի հընթացս պատարագի մեր սրտագին աղոթքներն ուղղենք առ Աստված և մեր բարեմաղթանքները խառնենք հանուր հայության աղոթքներին՝ Հայրապետական մաղթանքով զորություն, զորակցություն և անսասանություն հայցելով Հայոց Հորը և նրա խնամքին հանձնված հայոց Հայրապետությանը:

Վեհափա՛ռ Տեր, բոլորիս աղոթքն է, որ Աստված լսի ամեն հայի սրտից բխած ձայնը եւ երկար կյանք ու երկար օրեր տա Հայոց Հորը։ Թող Ձեր առաքելությամբ Աստված շարունակի օրհնել ամենքիս այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն»:

Սուրբ Պատրագի ավարտին, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 22-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ներկա եկեղեցականաց դասն ու հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+