Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:21

Էրդողանն օրակարգ է բերել իտալա-ֆրանսիական ՀՕՊ համակարգերի արտադրության Թուրքիայի մասնակցության հարցը

Էրդողանն օրակարգ է բերել իտալա-ֆրանսիական ՀՕՊ համակարգերի արտադրության Թուրքիայի մասնակցության հարցը

Հռոմում տեղի ունեցած G20 գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին օրակարգ է բերել իտալա-ֆրանսիական նոր սերնդի SAMP/T հեռահար ՀՕՊ համակարգերի արտադրության ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը։ Այս մասին հայտնել է Eremenihaber-ը:

Էրդողանը գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Ֆրանսիա-Իտալիա-Թուրքիա եռյակը դրական քայլեր է անելու պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ մասնավորապես SAMP/T ՀՕՊ համակարգերի հարցում։ Նրա խոսքով՝ այդ դրական քայլերով այս երկու երկրների հետ Թուրքիայի առևտրաշրջանառությունն ավելի կաճի։

Ըստ թուրքական «Cumhuriyet» կայքի դիտարկման՝ Էրդողանի հայտնած «դրական քայլերի» առաջին փուլը կարող է լինել նոր սերնդի SAMP/T համակարգերի համատեղ արտադրության համար տեխնիկական հարցերով բանակցությունների վերսկսումը։ Միաժամանակ նշվել է, որ արտադրությանը Թուրքիայի մասնակցության հարցում որոշիչ է լինելու Ֆրանսիայի դիրքորոշումը, որն արդեն Հունաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության պայմանագիր է կնքել։

Հիշեցնենք, որ Թուրքիան SAMP/T համակարգերի արտադրությունն իրականացնող իտալա-ֆրանսիական «Eurosam» կոնսորցիումի հետ համատեղ արտադրության մասին համաձայնագիր էր ստորագրել 2018 հունվարի 5-ին։ Թուրքիան այդ պայմանագրից ստորագրությունը հետ էր կանչել 2021թ․ մարտի 12-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+