Bees Airline ավիաընկերությունը հայտնել է իր կանոնավոր երթուղիներում բեռների և փոստի փոխադրումների մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net՝ հղում անելով ավիափոխադրողի տեղեկատվությանը։
Այս փուլում ավիաընկերությունը Կիև-Թբիլիսի-Կիև, Կիև-Երևան-Կիև և Կիև-Շարժա-Կիև կանոնավոր երթուղիներում ընդունում է գլխավոր և հատուկ բեռներ (կենդանիներ, արժեքավոր բեռներ, դիվանագիտական փոստ և այլն)։
«Բեռնափոխադրումների վաճառքը կիրականացվի համապատասխան երկրներում նշանակված գլխավոր գործակալների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական Bees Airline նոր ավիաընկերությունը մայիսի 3-ից սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Երեւան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







