Կառավարության հոկտեմբերի 28-ի նիստում որոշում ընդունվեց Արցախին հատկացնել 12,228,908.8 հազար դրամի օգնություն։ Որոշումը հիմնավորվում է նրանով, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հանգեցրել է Արցախի կառավարության բյուջետային եկամուտների, ինչպես նաև Արցախի բնակչության եկամուտների նվազեցմանը: Ներկայումս Արցախի կառավարությունն առերեսվում է դժվարությունների՝ կապված 2021թ. բյուջեով ստանձնած պարտավորությունների կատարման հետ:
Գումարներն Արցախի կառավարությանը կտրամադրվեն նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ նոյեմբեր ամսվա բնակչության՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







