Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:58

Միակ կառավարությունն ենք, որը սահմանափակել է թուրքական ապրանքների մուտքը․ Մհեր Գրիգորյան

Ապաշրջափակման դեպքում կան ռիսկեր, բայց դրանք զսպելու գործիքակազմ ևս կա։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ որո՞նք են կառավարության կոնկրետ քայլերը, որոնք ուղղված են ապաշրջափակումից բխող անկառավարելի ռիսկերը կանխելուն հարցին:

«Իհարկե, կան ռիսկեր, որոնք պետք է զսպվեն, սակայն ես հիմա չեմ կարող այդ ռիսկերը հանրայնորեն թվարկել՝ ո՞նց ենք դրանք զսպելու: Քննարկվում է հարց, որ ապաշրջափակում նշանակում է նաև կապիտալի ապաշրջափակում, ինչը ենթադրում է, որ օտարերկրյա, մեզ համար ոչ ցանկալի ներդրումները կսկսեն կլանել բիզնեսը։ Ես համաձայն չեմ, որովհետև այդ թեման որևէ կապ չունի կոմունիկացիաների հետ։ Ես վստահ եմ, որ այս աշխարհում կապիտալի շարժի ճանապարհը ոչ թե երթուղիներն են, այլ կապիտալի շուկան»,- հավաստիացրեց փոխվարչապետը։

Նա պնդեց, որ մենք միակ կառավարությունն ենք, որը սահմանափակում է դրել թուրքական ապրանքների վրա:

Ըստ փոխվարչապետի՝ այն միակ իրավական գործընթացն է, որը տեղի է ունեցել նորագույն պատմության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն սահմանափակել է թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների մուտքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+