Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:20

Այն ամենը, ինչ տեսել եմ, ուղղակի հիասքանչ է. Ռոջեր Գրեյսը՝ Հայաստանի մասին

Այն ամենը, ինչ տեսել եմ, ուղղակի հիասքանչ է. Ռոջեր Գրեյսը՝ Հայաստանի մասին

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն «Ապագայի զրույցներ» խորագրի ներքո քննարկում է ունեցել բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն, «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ի հիմնադիր Ռոջեր Գրեյսիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ի պատասխան Թիերի Մալըրեի հարցի, թե ինչ է նշանակում ջիու-ջիթսուն Ռոջեր Գրեյսիի համար՝ հանրահայտ մարզիկը նշել է, որ իր ընտանիքն ինչ-որ առումով հեղափոխությունն է արել այդ մարտարվեստում. «Իմ ընտանիքը փոխել է այդ մարտարվեստի ձևը՝ այն ավելի ոչ ագրեսիվ դարձնելով։ Իմ պապը ցանկացել է ցույց տալ, թե ջիու-ջիթսուն ինչքան կարևոր է աշխարհի, մարդկանց համար»։

Խոսելով «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասին՝ Գրեյսին նշել է, որ ուրախ է Հայաստան այցի և նման միջոցառմանը մասնակցելու համար։ «Սա իմ առաջին այցն է Հայաստան։ Այն ամենը, ինչ տեսել եմ, ուղղակի հիասքանչ է,- ասել է հանրահայտ մարզիկը։ -Կարծում եմ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի նման միջոցառումները գաղափարներ քննարկելու և այստեղից ավելի լավ մտքերով ու լուծումներով հեռանալու միակ ճանապարհն են՝ հանուն ավելի լավ աշխարհ ունենալու։ Նման աշխարհի հասնելու միակ ճանապարհը համատեղ աշխատելն է։ Քանի դեռ մենք կլինենք տարանջատված՝ մութ ժամանակներում կապրենք։ Միայն միավորվելով ու համատեղ աշխատելով կկարողանանք ավելի լավ աշխարհ ունենալ»։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահն ընդունել էր բազմակի չեմպիոնին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+