Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:44

Էրդողանը մեղադրել է միջազգային լրատվամիջոցներին ապատեղեկատվության մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թյուրքական խորհրդի հոկտեմբերի 22-ի մեդիաֆորումին բողոքել է միջազգային լրատվամիջոցներից՝ նշելով, թե իբր նրանք Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում աչք են փակել հայկական կողմի գործողությունների վրա: Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը:

Էրդողանի խոսքերով՝ տեղեկատվական ոլորտում իբր արձանագրված երկակի ստանդարտներն ապացուցել են ապատեղեկատվության և ստի դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Նա կոչ է արել թյուրքալեզու երկրներին՝ ինքնուրույն և համախմբված ջանքերով պայքարել ապատեղեկատվության և ստի դեմ:

Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մի շարք միջազգային լրատվամիջոցներ արձանագրել են վարձկան ահաբեկիչների ներգրավումը ռազմական գործողություններում, ինչպես նաև արգելված զինատեսակների (ֆոսֆորային ռումբեր) գործածումը Ադրբեջանի կողմից, խաղաղ բնակչության ռմբակոծումը, հայ զինվորների գլխատումը և այլ ռազմական հանցագործություններ: Նույնն արձանագրել են նաև Մինսի խմբի համանախագահ երկրների  առաջնորդները, որոնք հանդես են եկել դատապարտող հայտարարություններով:

Հիշեցնենք, որ Armenia.today-ը 2021թ. փետրվարին հրապարակել էր Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի (ISHR, Նյու Յորք, ԱՄՆ) հետազոտության արդյունքները, որոնցում նշված էին պատերազմական գործողություններում ներգրավված վարձկան ահաբեկիչների առաջնորդների անունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+