ԼՂՀ Մարտունու շրջանում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հետաքննություն: Այս մասին ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրում։
«Անցած մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում Մարտունու շրջանում։ Ռուսական խաղաղապահ զորախումբը իրավիճակը կայունացրել է, միջոցներ են ձեռնարկվել դրա հետագա էսկալացիան թույլ չտալու ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան կրակ են բացել Արցախի սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մարտական հենակետերի ուղղությամբ: Արցախի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







