Թուրքական e-Nabız կայքում կամավորների կողմից հայտեր են ստացվել COVID-19 — TURKOVAC-ի hայրենական պատվաստանյութի երրորդ դոզան ստանալու համար, գրում է «Anadolu»-ն։
Հայտերը սկսել են ստացվել այն բանից հետո, երբ առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան կոչ է արել Թուրքիայի բնակիչներին, որոնք COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժին են ստացել, երրորդ չափաբաժինը պատվաստվել թուրք գիտնականների մշակած TURKOVAC պատվաստանյութով։
TURKOVAC պատվաստանյութի բուստերային դոզան սահմանելու համար կամավորներ դառնալ ցանկացողները կընտրվեն 18-59 տարեկան այն քաղաքացիների թվից, որոնք ստացել են պատվաստանյութի երկու չափաբաժին և անցել են COVID-19 հիվանդությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







