Արցախում ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %:
Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
Ասկերանի շրջան
Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4 %
Ծաղկաշատ 102 ընտրողներից 68 կամ 66.7 %
Մարտակերտի շրջան
Նոր Ղազանչի 98 ընտրողներից 69 կամ 70.4 %
Մարտունու շրջան
Հերհեր 399 ընտրողներից 203 կամ 50.9 %
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







