Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:44

Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակչի սպանության փաստով քր.գործ է հարուցվել

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակչի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հաղորդում են ԱՀ Քննչական կոմիտեից։

«ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի 1966թ. ծնված բնակիչ՝ Արամ Ալեքսեյի Տեփնանցի կողմից վարվող տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ԱՀ Մարտակերտի շրջանի վարչական տարածքի ուղղությամբ, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով կրակոցներ արձակելու հետևանքով՝ Ա. Տեփնանցին հրազենային գնդակային մահացու վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործը:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը:
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան դատավարական և քննչական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է»,-նշվում է հաղորդագրության մեջ


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+