Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:49

ԿԽՄԿ-ն սկսել է Ստեփանակերտում տեղակայված 0-17 տարեկան երեխաներ ունեցող ներքին տեղահանվածների գրանցման 2-րդ փուլը

ԿԽՄԿ-ն սկսել է Ստեփանակերտում տեղակայված 0-17 տարեկան երեխաներ ունեցող ներքին տեղահանվածների գրանցման 2-րդ փուլը

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ի գիտություն ներկայումս Ստեփանակերտում տեղակայված ընտանիքների, որոնք տեղահանվել են 2020-ի աշնանը ռազմական գործողությունների արդյունքում:ԿԽՄԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում սկսում է Ստեփանակերտում տեղակայված 0-17 տարեկան երեխաներ ունեցող ներքին տեղահանված ընտանիքների գրանցման 2-րդ փուլը:

Գրանցվելու նպատակով ԿԽՄԿ գրասենյակ կարող են մոտենալ այն ընտանիքները, որոնց բնակության վայրը Լեռնային Ղարաբաղն էր սկսած ս․թ․ հուլիսի 1-ից, կամ նրանք, ովքեր լինելով Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչ նշված ամսաթիվը, 1-ին փուլի մասին իրազեկված չեն եղել:

Ի գիտություն այն ընտանիքների, ովքեր ս․թ․ օգոստոս ամսում արդեն իսկ ստացել են աջակցություն երեխաների համար, հավելյալ գրանցման կարիք չունեն, բացառությամբ նորածին երեխաների՝ ծնված ս․թ․ հուլիսի 1-ից հետո:
Գրանցումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ից 29-ը ներառյալ, ժամը 9:00-ից մինչ 18:00, ԿԽՄԿ գրասենյակում, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի:
Հասցե՝ Ս. Դավիթ 69:

Երեխաների ծնողներից մեկը պետք է ներկայանա գրանցման վայր երեխաների ծննդյան վկայականների բնօրինակներով, ծնողների անձնագրերով և ծնողներից մեկին պատկանող գործող բանկային հաշվերահամարով:

Գրանցված ընտանիքները սպասվող աջակցության հետագա մանրամասների մասին կիրազեկվեն անմիջապես ԿԽՄԿ պատասխանատու անձնակազմի կողմից տեղում:

Հավելյալ տեղեկության համար զանգահարել 097-26-11-13 թեժ գծին:

Ծանուցում՝ ԿԽՄԿ-ն իրեն իրավունք է վերապահում ստուգել տրամադրված տեղեկատվությունը և բացառել այն ընտանքիներին, որոնց ներկայիս բնակության վայրը Լեռնային Ղարաբաղից դուրս է»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+