Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնեց Новая газета-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսային:
Ինչպես նշում է ТАСС-ը, կոմիտեն որոշել է մրցանակը շնորհել «խոսքի ազատությունը պաշտպանելու նրանց ջանքերի համար, որը ժողովրդավարության և տևական խաղաղության նախապայման է»:
Դմիտրի Մուրատովը Новая газета-ի հիմնադիրներից է, նա հրատարակության գլխավոր խմբագիրն է եղել 1995-2017 թվականներին, և այդ պաշտոնը կրկին զբաղեցրել է 2019-ին: Ավելի վաղ այս մրցանակը Միխայիլ Գորբաչովը ստացել էր 1990-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







