Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի միջև:
Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Ոչ հեռավոր ապագայում մենք հույս ունենք, որ մեր երկրների նախագահները մայրաքաղաքներից մեկում կարող են հանդիպում անցկացնել: Այս թեմայի շուրջ մեր համաձայնությունը վկայում է այն մասին, որ երկրների միջև հարաբերությունները ռազմավարական և արտոնյալ են: Մենք Ռուսաստանը ընկալում ենք որպես Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական գործընկեր», — ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ ներկայացնելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքները:
Ըստ Աբդոլլահիանի՝ Ռուսաստանը գերակա տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Նա հույս է հայտնել բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







