«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին ասվում է ադրբեջանական ավիափոխադրողի՝ չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնել է TACC-ը։
««Ադրբեջանական ավիաուղիները» հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ: Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանակից երկրների շահերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Al Arabiya հեռուստաալիքը երեկ հայտնել է, որ Իրանը փակել է երկրի օդային տարածքը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների համար: «Իրանը փակում է իր օդային տարածքը ադրբեջանական ռազմական ինքնաթիռների համար»,- ասվում է խոսնակի հայտարարության մեջ:
Հեռուստաալիքը նշում է, որ Ադրբեջանն իր հերթին հայտարարել է Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակի փակման մասին: Անցած օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել Է Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները Իրանի հետ իր սահմանի մոտ գտնվող տարածաշրջաններ իսրայելական ուժերի ներգրավման մասին: Ալիևը նաեւ հավելել է, որ Ադրբեջանն ինքն է որոշում, թե ինչ մակարդակով հարաբերություններ կառուցի այլ պետությունների հետ:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ «Ղարաբաղի ազատագրման ժամանակ մի շարք ահաբեկչական շարժումներ ներթափանցել են տարածաշրջան, և Իսրայելը նույնպես փորձում է օգտվել այս լարվածությունից»: Նախարարի խոսքով՝ «Ղարաբաղում բախումների ժամանակ Իրանը քաղաքական մակարդակով իր մտավախություններն է հայտնել Իսրայելի ներկայության վերաբերյալ»: Իրանը չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունն իր սահմանների մոտ, հավելել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







