Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:24

Ո՞վ ասաց, որ շահ չունեմ, իմ եղբայրն այնտեղ ներկայացված է․ Վահե Հակոբյանը՝ պղնձամոլիբդենայինի մասին

Ո՞վ ասաց, որ շահ չունեմ, իմ եղբայրն այնտեղ ներկայացված է․ Վահե Հակոբյանը՝ պղնձամոլիբդենայինի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի համար անհասկանալի է՝ ինչպես է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 25 տոկոս բաժնետոմս նվիրաբերել կառավարությանը։

Նա նշեց, որ այդ գործարքի շատ մանրամասներ դեռ պետք է պարզվեն, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ նպատակ էր հետապնդում տեղի ունեցածը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենների խորհրդի անդամը պոպուլիստական է համարում իշխանական պատգամավորների այն հայտարությունները, թե կոմբինատից կառավարությանն անցած բաժնետոմսերը ոչ թե կառավարությանն են տրվել, այլ անցել են ժողովրդին։

Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատերը։ Հանքարդյունաբերական այս ընկերությունն արդեն երկար տարիներ Հայաստանի խոշորագույն հարկատուների եռյակում է։

Ընկերության բաժնետոմսերի 25% — ը կառավարությանը նվիրել է «Промышленная компания», որի մասին Հայաստանի պետական ռեգիստրում ոչ մի տեղեկություն չկա։ Տեղեկատվությունը ստացվել է միայն կառավարության պաշտոնական հաղորդագրությունից։

Դրանում ասվում է, որ «Промышленная компания» պատկանում է «ГеоПроМайнинг» ընկերությանը։ «Промышленная компания»-ն  միայն հոկտեմբերի 2-ին ձեռք է բերել կոմբինատի 60% բաժնեմասը, որի 25% — ը նույն օրը նվիրաբերվել է կառավարությանը: «ГеоПроМайнинг» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոն կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ, անդրադառնալով գործարքին, Հայաստանի կառավարությունը համարել է հուսալի գործընկեր:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+