Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնել է Արցախի կառավարությունը։
Ըստ հաղորդագրության՝ երկրի ղեկավարն իր խոսքում անուրանալի է համարել հրամանատարի՝ Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը հետմահու արժանացած Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ ջոկատի տղաների ունեցած ներդրումը Հայրենիքի պաշտպանության գործում, նշել, որ հերոս քաջորդիների շնորհիվ Արցախը շարունակում է ապրել և պայքարել:
Քննարկվել են հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ընթացքը, դրանցում համահայկական ներուժի ներգրավման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







