Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:31

Չէի ցանկանա նորից քսան տարեկան լինել. Բելուչի

57-ամյա աշխարհահռչակ դերասանուհի Մոնիկա Բելուչին այսօր էլ պահպանում է իր առանձնահատուկ հմայքը։ ESQUIRE-ը ներկայացրել է գեղեցկուհու մտքերից մի քանիսը։

«Ժամանակը ոչնչացնում է ամեն ինչ: Ենթադրենք՝ դուք ունեք մի գեղեցիկ կարմիր խնձոր: Երկար ժամանակ չի պահանջվի, որ այն կնճռոտվի, և դրա մեջ որդեր կհավաքվեն: Նույնն էլ մարդկանց դեպքում է:

Խելացի կանայք անհավանական երևույթներ են: Կարծում եմ, որ նրանք շատ ավելի հետաքրքիր են, քան տղամարդիկ:

Երբ ես մոդել էի, ես երբեք չէի զգում, որ ինձ օգտագործում են որպես օբյեկտ:

Իրավաբանները հիանալի դերասաններ են (Բելուչին իրավագիտություն է սովորել Պերուջայի համալսարանում- Esquire): Պարզապես պատկերացրեք. նրանք պետք է ամեն օր խաղան: Ի վերջո, մեծ տարբերություն չկա դատարանի դահլիճի և կինոնկարի միջև:

Ռիչարդ Բերթոնն ասել է. «Դերասանուհին ավելին է, քան կինը. դերասանը ավելին չէ, քան տղամարդը»:

Ես Բոնդի աղջիկը չեմ, ես Բոնդի կին եմ: Գուցե նույնիսկ Լեդի Բոնդը:

Բոնդը կարող է լինել սև, ինչո՞ւ ոչ: Գլխավորը ոչ թե մաշկի գույնն է, այլ դերասանի տաղանդը: Բայց Բոնդը պետք է ֆրանսիացի լինի. դրա մասին խոսք լինել չի կարող:

Մեր օրերում բոլոր ֆիլմերը նկարահանում են դեռահասների համար:

Irréversible ֆիլմում ես համաձայնեցի խաղալ՝ առանց սցենարը կարդալու: Այն պարզապես չկար:

Երբ բռնաբարության տեսարանն էր նկարահանվում, Վենսանը (Կասել, Մոնիկա Բելուչիի ամուսինը-խմբ․) ինձ հարցրեց. Ուզու՞մ ես նկարահանման հրապարակում լինեմ: Ես ասացի՝ ոչ, և նա մեկնեց սերֆինգի Ֆրանսիայի հարավ: Ամբողջ օրը մենակ էի, պատրաստվում էի նկարահանումների, փորձում էի: Բայց ես ընդհանրապես չէի հասկանում, թե ինչ կզգամ, երբ սկսենք նկարահանումները: Ինձ համար ամեն ինչ նման էր A Clockwork Orange-ին, Requiem for a Dream-ին, Deliverance-ին կամ Pasolini-ին: Այս ֆիլմերը դժվարամարս են, բայց ինչ-որ բան ունեն, իմաստ ունեն: Նրանք շատ խորն են: Կաննում կայացած պրեմիերայի ժամանակ Վենսանը լաց եղավ այն տեսարանի ժամանակ, որտեղ ես ամբողջովին արյան մեջ դուրս եմ գալիս թունելից: Եվ ես նրան հանգստացնում էի. «Դե լավ, պետք չէ: Դա պարզապես ֆիլմ է»:

Որքան ձանձրալի է անընդհատ գնալ Կանն:

Առանց Սիցիլիայի իտալական կինոն պարզապես գոյություն չէր ունենա: Ամենագեղեցիկ պատմությունները, պոեզիան և բռնությունը. բոլորն այնտեղից են:

Ես տխրում եմ միայն այն ժամանակ, երբ ինչ-որ տխուր բան է պատահում: Ինձ հազիվ թե կարելի է մելանխոլիկ անվանել:

Վերջերս աղջիկս ինձ ասաց. «Մայրիկ, ես ուզում եմ նմանվել քեզ: Ես չեմ ուզում աշխատել: Ես ուզում եմ մայր դառնալ, իսկ երբ մեծանամ, աղջիկս կաշխատի»: Ամեն ինչ հիանալի է. նա չի կարծում, որ ես աշխատում եմ:

Ես, իհարկե, անկանխատեսելի կին եմ: Երբ հղի էի, ընտրեցի միանգամից երեք ծննդատուն, քանի որ մինչև վերջին րոպեն ես չգիտեի, թե որտեղ եմ ուզում ծննդաբերել՝ Լոնդոնում, Հռոմում, թե Փարիզում:

Մենք այնքան ենք ճանապարհորդում, որ ավագ դուստրս խոսում է չորս լեզվով՝ իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն և պորտուգալերեն:

Ես հարգում եմ գաղտնիքները: Դրանք կարողանում են պահել միայն մեծահասակները:

Ես երբեք չէի ցանկանա նորից քսան տարեկան լինել»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+