Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողը պայթել է Զանգելանի (Կովսականի) շրջանի տարածքում գտնվող հակահետևակային ականի վրա:
«Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00 — ի սահմաններում, Զանգելանի (Կովսականի) շրջանի տարածքում գտնվող սահմանապահ հենակետում, կրտսեր սերժանտ Նազարխանլի Էլգյուն Էլհանօղլուն պայթել է հակահետևակային ականի վրա և վիրավորվել», — ասված է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







