Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ մեկ րոպե մեկ րոպե լռությամբ հարգել են մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը:
«Ռուսաստանը հատկապես կարևորում է այն փաստը, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա և ապագայում վստահություն ձեռք բերի: Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք աջակցել և անում ենք դա:
Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցած աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հայ գերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն ուղղված աջակցությունը: Ռուսական կողմն անմիջական մասնակցություն ունի տարածաշրջանի խաղաղ ճանապարհով զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցառումների մշակմանը:
Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում `Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար:
Մենք մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին»,- նշված է դեսպանության տարածած տեքստում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







