Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից ապահովել են մոտ 65 հազար ավտոմեքենաների և ավելի քան 230 հազար անձանց անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով դեպի ԼՂ և հակառակ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Վասիլի Դավիդովի խոսքով՝ մուտքի վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով։ Անցակետով օրական անցնում է մոտ 200 ավտոմեքենա։
«Ամեն օր անցակետով անցնում է մոտ 200 ավտոմեքենա», — նշել է Դավիդովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







