Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Արցախում ավտոմեքենաների տեխնիկական կտրոնի պահանջը կհանվի. ԱՀ ԱԺ հանձնաժողովը նիստ է գումարել

Արցախում ավտոմեքենաների տեխնիկական կտրոնի պահանջը կհանվի. ԱՀ ԱԺ հանձնաժողովը նիստ է գումարել

Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 23-ին հրավիրված նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Նիստին ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Ինչպես տեղեկացրին Արցախի ԱԺ-ից, նիստում քննարկվել են շրջանառության մեջ գտնվող մի շարք օրինագծեր, որոնք ներկայացրել են կառավարության լիազոր ներկայացուցիչները:
 
 

««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվող լրացումն ու փոփոխությունները կապված են ներքին գործերի նախարարության ստեղծմամբ պայմանավորված կառուցվածքային փոփոխությունների հետ:

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում» կատարելու մասին օրենքի նախագիծը քրեական օրենսգրքում առկա հակասությունները չեզոքացնելու նպատակ է հետապնդում:

«Զենքի մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվում է ներքին գործերի նախարարին վերապահել զենքով պարգևատրելու իրավասությունը:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ գործող օրենքի մի շարք դրույքներ հանվում են:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով հստակեցվում են համակարգի աշխատակիցների զենք կրելու և կիրառելու հիմքերը:

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է հանել տեխնիկական կտրոնի պահանջը, մտցվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական տվյալները էլեկտրոնային շտեմարանում պահելու պահանջ:

Նախագծերը քննարկվել են պատգամավորների կողմից: Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ դրանք կներկայացվեն առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+