Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:04

Մայր Աթոռում ավարտվեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն»  խորագրով միջազգային համաժողովը

Մայր Աթոռում ավարտվեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն»  խորագրով միջազգային համաժողովը

Սեպտեմբերի 10-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Արևագալի ժամերգություն, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Մայր Աթոռում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցները։

Էկումենիկ աղոթքից հետո համաժողովը շարունակեց իր աշխատանքը։ Ժողովականներին իրենց ուղերձները հղեցին Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը։

Ուղերձներում մասնավորապես ընդգծվեց վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության դեմ իրականացվող ոտնձգությունների կանխարգելման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորվեց միջկրոնական երկխոսությունը՝ որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման, ազգային խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այս գործընթացում բարձր գնահատվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և քրիստոնեական տարբեր կառույցների դերը։

Այնուհետև զեկույցներ ներկայացրեցին Եվրոպական եկեղեցիների համաժողովի նախագահ Հայր Վերապատվելի Քրիստիան Քրիգերը («Կրոնական հուշարձանների և սրբավայրերի անվտանգությունն ու պահպանությունը Եվրոպայում»), ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս Սիմոն Մաղաքյանը («Կրոնական ազատության միջոցով կանխել Արցախի մշակութային ցեղասպանությունը»), ԵՊՀ դասախոս Համլետ Պետրոսյանը («Մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախ։ Արցախի Տիգրանակերտը»), Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը («Ադրբեջանական վանդալիզմի դրսևորումներն Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, կրոնական իրավունքների և Արցախի ժողովրդի ազատության դեմ»), գրող, մշակութային ակտիվիստ և ձեռնարկատեր Թոսուլա Հաջիթոֆին («Կրոնական ժառանգությունը՝ որպես միջոց խաղաղություն ու համերաշխություն խրախուսելու գործում»), «Բեթ Մարդութո» և «Գորգիաս» լրատվական կայքերի գլխավոր խմբագիր Ջորջ Քիրազ («Հայ-ասորական մշակութային փոխառություններ․ինչպես պահպանել  պատմական ժառանգության ինքնատիպությունը»), Թաֆթի համալսարանի արվեստի, պատմության բաժնի պրոֆեսոր Քրիստինա Մարանցին («Կարսի, Անիի հայկական հուշարձանները․ դասեր Արցախի համար»), ԱՄՆ Լաֆայեթի քոլեջի պատմության պրոֆեսոր Ռեյչլ Գոշգարյանը («Ապրելով Թուրքիայում ոչնչացված հուշարձանների և գերեզմանատների առկայության պայմաններում») և Զալցբուրգի համալսարանի քրիստոնեկան Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ժասմին Դում-Թրագութը («Փոքրամասնությունների մշակութային և պատմական ժառանգության պահպանումը»)։

Զեկույցների ավարտից հետո համաժողովն ամփոփեց իր աշխատանքը։

Սեպտեմբերի 11-ին ժողովականները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան և Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի թանգարաններ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+