Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Ադրբեջանը խլացնում է Արցախի տարածքում բջջային կապի և ինտերնետի սփռումը․ Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանը խլացնում է Արցախի տարածքում բջջային կապի և ինտերնետի սփռումը․ Գեղամ Ստեփանյան

Տևական ժամանակ է՝ Արցախի մի շարք բնակավայրերում բացակայում են բջջային կապն ու ինտերնետը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Մեկ ամիս է՝ այդ խնդիրն առկա է։ Բջջային կապն ու ինտերնետն աշխատում են խափանումներով՝ թե՛ «Ղարաբաղ Տելեկոմ»-ից, թե՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված պարզաբանումները վկայում են այն մասին, որ ադրբեջանական կողմը հատուկ տեխնիկայի միջոցով խլացնում է Արցախի տարածքում բջջային կապի և համացանցի սփռումը։ Խնդրի վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորքերին։ Երևանի, նրանց միջամտությամբ հնարավոր կլինի հաղթահարել այս խնդիրը»,- պարզաբանեց նա։

Անդրադառնալով Armenia Today-ի այն հարցին, թե Արցախում ահազանգում են հնարավոր պարենային խնդրի մասին՝ Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․ «Ստեփանակերտում և այլ համայնքներում հացի խնդիր արձանագրված չէ։ Ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ քայլերը նման խնդիրները բացառելու համար։ Հայաստանի հետ կապ ունենք, և խնդիր չունենք»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը՝ հավելելով, որ Ադրբեջանի տիրապետություն տակ են անցել գյուղատնտեսական նշանակության կողմերի 60 տոկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+