Այսօր՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը։
ՀՖՖ-ն հրապարակել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը։
Հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից հայտացուցակում չեն ընդգրկվել Արսեն Բեգլարյանը, Հովհաննես Համբարձումյանը, Հրայր Մկոյանը, Դավիդ Դավիդյանը և Վբեյմար Անգուլոն, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականը հանդես կգա կարմիր համազգեստով, Լիխտենշտեյնը` կապույտ։
Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 37-ամյա խորվաթ Դույե Ստրուկանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







