Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:37

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի համալիրը

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի համալիրը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի և EBRD-ի Կոսվկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բջորլին Հանսենի հետ։ 

Կողմերը քննարկել են Կառավարության նոր ծրագրով նախատեսվող շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները և հնարավոր համագործակցության շրջանակը։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հանդիպման նախաձեռնողականության համար, ապա հակիրճ ներկայացրել այն ծրագրերը, որոնք այս պահին իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Նախարարը տեղեկացրել է, որ գործունեության այս շրջափուլում չափազանց կարևոր է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումները կյանքի կոչելը։ 

Նախարար Պետրոսյանը խոսել է երկրում ջրային ու անտառային ռեսուրսների արդյունավետ ու կայուն կառավարումից և այդ համատեքստում առաջնահերթ համարվող ենթակառուցվածքների զարգացումից։Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի համալիրը․ քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրների երեք ուղղությունները և դրանց լուծումներին ուղղված միջազգային համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել անտառապատ նոր տարածքների ավելացման և անտառկառավարման նոր պլանների կազմմանը։

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնությունը։ Տիկին Կատարինա Բջորլին Հանսենը տեղեկացրել է, որ ներկայացված ծրագրերը համընկնում են այն ծրագրերի հետ, որոնք իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և հետաքրքրվել է այն ուղղություններով, որոնցով կողմերը կարող են միասին մշակել հայեցակարգեր և առավել ակտիվ համագործակցել։ Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության առաջնահերթությունները: Նախարարը սերտ համագործակցության և փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+