Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:59

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Վերջինիս ուղեկցում էր ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ ՀՀ կառավարության սերտ համագործակցությունը՝ նշելով, որ դրա արդյունքում բազմաթիվ ընթացիկ և արդեն իսկ հաջողված ծրագրեր են իրականացվել: Նա առանձնացրել է Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի կառուցումը՝ որպես իր տեսակի մեջ Հայաստանում առաջինը և ՎԶԵԲ-ի հետ համատեղ աշխատանքի հաջող օրինակ: Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, որտեղ համագործակցության լայն հնարավորություններ կան: Նկատի ունենալով ԵՄ-ի՝ 2.6 մլրդ եվրո աջակցության արդյունքում մեկնարկելիք նոր ծրագրերը՝ փոխվարչապետը դրանց իրականացման գործում ընդգծել է ՎԶԵԲ-ի դերակատարությունը՝ այդ համատեքստում վերջինիս դիտարկելով որպես հիմնական գործընկերներից մեկը:

ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նկատելով, որ նախկին արդյունավետ գործակցության փորձով միմյանց հասկանալն ու առաջ ընթանալը դյուրին է լինելու:

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ համատեղ աշխատանքի ուղիները: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր է ենթակառուցվածքների ոլորտի զարգացումը, մասնավորապես՝ ընդգծելով Սյունիքում այդ ուղղությամբ ծրագրերի իրականացումը: Նա հատկանշել է ճանապարհաշինության, ջրագծերի անցկացման, ջրամբարաշինության, զբոսաշրջության զարգացման և կանաչ էներգիայի օգտագործման ուղղությունները: Փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի համար «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության նշանակությանը՝ առանձնացնելով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումն իր բոլոր բաղադրիչներով:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի ավտոբուսների արդիականացման, կանաչ էներգիայի զարգացման, ջրամբարաշինության և աղբավայրերի կառուցման հարցերին: Կողմերն ինտենսիվ և լիակատար համագործակցության պատրաստակամություն են հայտնել ծրագրերի իրականացման փուլում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+