Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:19

Կայացել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի 1666-Ն որոշմամբ հաստատված ծրագրով շահառու ճանաչված անձանց բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման հարցերով հանձնաժողովի նիստը։ 

Հանձնաժողովի անդամները քննարկել են ԲԳՎ տրամադրման միջոցով աջակցություն ստացող շահառու 20 ընտանիքի գործը, տրվել են համապատասխան եզրակացություններ։ 

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետաքրքրվել է Երևանի վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող և ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային ապահովման ընթացքով, ընդգծել է մարզերում ծրագրի իրականացման ժամանակ բնակության վայրում բնակարանի ձեռքբերման կարևորությունը։ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ԲԳՎ-ի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ընթացքը, ըստ որի 03․09․2021 թ․ դրությամբ վկայագիր ստանալու համար միգրացիոն ծառայություն է ներկայացվել 361 դիմում, տրամադրվել է բնակարանների գնման 230 վկայագիր, բնակարանի գնման գործընթացների փուլում է 145 շահառու։ Ծրագրի ընդհանուր արժեքը 5.832.348.000 դրամ է, որից ԲԳՎ-ի համար տրամադրված գումարի չափը կազմում է 3.156.125.000 դրամ։ Ծրագրի հավակնորդ շահառու հանդիսացող և ծանուցված ընտանիքների թիվը կազմում է 453։ Ծրագրի երրորդ փուլով Երևանում լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+