Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:09

Գերմանիայից զբոսաշրջիկների թիվն աճում է, ու սա չսպառված մեծ պոտենցիալ է. նախարար

Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչ՝ տուրօպերատորներ, զբոսաշրջային գործակալություններ, առևտրային ասոցիացիաներ, ավիաընկերություններ և լրատվական գործակալություններ, ժամանել են Հայաստան՝ մասնակցելու «Fvw DRV Destination Forum» միջոցառմանը, որը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի և Գերմանիայի զբոսաշրջության ոլորտների միջև հարաբերությունները:

Միջոցառմանը նվիրված ասուլիսին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին Հայաստանում «Fvw DRV Destination Forum» միջոցառումը կազմակերպելու և իրականացնելու համար։

Քերոբյանն ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են Հայաստանի համար, քանի որ մեկ մեծ քայլով առաջ են տանում զբոսաշրջության ոլորտը՝ օգնելով ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին ընդլայնել իրենց միջազգային կապերն ու աշխարհագրությունը։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս տուրիզմի ոլորտում «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության հետ համատեղ իրականացվող նախագծերին և այս չորսօրյա միջոցառումը վկայում է հայ-գերմանական տնտեսական և զբոսաշրջային կապերը զարգացնելու Հայաստանի հետաքրքրության և շահագրգռվածության մասին»,- ասաց Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական զարգացման գերակա ոլորտներից է, քանի որ այն տնտեսական զարգացման ընդլայնման և ընդհանուր առմամբ սպառողական բավարարվածության հիմնաքարն է։

«Գաղտնիք չէ, որ Եվրամիության երկրներից Հայաստանի խոշորագույն գործընկերը Գերմանիան է և ընդհանուր առմամբ Գերմանիան երրորդ ամենախոշոր զբոսաշրջային ուղղությունն է։ Գերմանիայի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից է… Այդ համագործակցության օրակարգում առաջնային է համագործակցությունը հենց զբոսաշրջության ոլորտում»,- ընդգծեց Քերոբյանը։ Նախարարը հայտնեց, որ 2019 թվականից սկսած Եվրոպական Միության երկրներից Հայաստան այցելությունների քանակով ամենաբարձր աճը Գերմանիայի կողմից է։ «Այս տարի ևս նկատում ենք Գերմանիայից այցելությունների աճի դինամիկա, չնայած կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներին։ Որքան էլ, որ դրական են ցուցանիշները, կարծում եմ, որ շատ անելիքներ ունենք՝ մեր առջև դրված նշաձողերին հասնելու համար»,- նշեց Քերոբյանը՝ ընդգծելով նաև, որ դեռևս առկա է Գերմանիայից այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ ավելացնելու չսպառված պոտենցիալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+