Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:32

Վայոց ձորի դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Վայոց ձորի դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Օգոստոսի 27-ին մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների համատեքստում տնօրեններին ներկայացվել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք /ԿԱՊԿ/ ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը

Տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ համընդհանուր ներառական կրթության անցումն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու Տարածքային կենտրոնի մասնագետների վերապատրաստումներ։ Համընդհանուր ներառական կրթության անցմամբ պայմանավորված՝ մարզում կներդրվի նաև ուսուցչի օգնականի ինստիտուտը, որի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցներին տրվել են պարզաբանումներ՝ մասնավորապես հստակեցնելով, թե որոնք են ուսուցչի օգնականի գործառույթները։ Նշվել է, որ Վայոց ձորի մարզում Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի գործառույթներն իրականացնում է «Մանկական զարգացման հիմնադրամը»։

Անդրադառնալով բուհերի ընդունելության մարզային ցուցանիշներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Վայոց ձորի դիմորդները գոհացուցիչ արդյունքներ են գրանցել։ 234 դիմորդներից 167-ն ընդունվել են բուհ։ Նրանց շրջանում մեծ տոկոս են կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունվածները։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթության որակի ապահովումը պետության համար առաջնային խնդիր է, հետևաբար արվում է ամեն ինչ՝ նոր ուսումնական տարին առկա ձևաչափով սկսելու և դասերն ամեն օր կազմակերպելու ուղղությամբ, միաժամանակ՝  հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:

Նա նշել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից կրթության արդիականացման նպատակով ձեռնարկվում են քայլեր՝ դպրոցներում էլեկտրոնային գործիքներ ներդնելու, նոր լաբորատորիաներ ստեղծելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանն առնչվող մի շարք հարցեր։ Տնօրենները փոխնախարարին հարցեր են ուղղել վերապատրաստումների, Տավուշի մարզում փորձարկվող  հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսված գնահատման նոր մոտեցումների և առարկայական նոր ծրագրերի վերաբերյալ։

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+