Հայաստանի մի շարք ճանապարհահատվածների արդիականացմանը 7 մլրդ դրամ կհատկացվի: Որոշումը կայացվել է օգոստոսի 27-ին կառավարության նիստում:
Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ այս տարի նախատեսվում է իրականացնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածների հիմնանորոգում: Կնորոգվի «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման» միջպետական նշանակության ճանապարհի որոշ հատվածներ, «Թուրքական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման», «Շաքի-Սիսան-Դաստակերտ-Ցողուն», «Իսահակյան խճուղի-Գյումրի»:
Ինչպես նշեց Սանոսյանը՝ վերանորոգվող ճանապարհների երկարությունը 51,1 կմ է, որից 37,3 կմ-ը՝ միջպետական, իսկ 13,8 կմ-ը՝ հանրապետական նշանակություն ունեն:
Նախարարը նաև նշել է, որ այս տարի նախատեսվում էր վերանորոգել 200 կիլոմետր ճանապարհ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, սակայն օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ մի շարք ծրագրերի իրականացումը պետք է հետաձգվեր մինչև 2022 թվականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







