Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:45

Հայաստանում կգործարկվի «Made in Armenia» ծրագիրը

Հայաստանում կգործարկվի «Made in Armenia» ծրագիրը

ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված որոշմամբ՝ ժամանակավորապես արգելվել է թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծումը Հայաստան, որը տարածվում է Թուրքիայից, Վրաստանից և ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման մի շարք ապրանքների վրա։

Նշված սահմանափակումները միտում ունեն փոխարինելու ներմուծվող ապրանքները նմանօրինակ հայկական ապրանքներով՝ խթանելով հայկական արտադրությունը և ստեղծելով արտահանման միջոցով հայկական արտադրանքը ճանաչելի դարձնելու հնարավորություն։

Կառավարության օգոստոսի 18-ին ընդունած որոշումով առաջարկվում է «Made in Armenia» ծրագրի շրջանակում աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցների համաֆինանսավորման նպատակով ՀՀ պետական բյուջեի 1104 «Աջակցություն ՓՄՁ ձեռնարկատիրությանը» ծրագրի միջոցներից հատկացնել 33 545 250 ՀՀ դրամ։

Կազմակերպության կողմից առաջարկվող «Made in Armenia» ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝

  1. արտաքին գովազդի, սոցիալական ցանցերի և առևտրային հարթակների միջոցով ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ու իրազեկվածության բարձրացումը,
  2. հայկական արտադրության, արտադրողների, տնտեսական նշանակության և ոլորտային այլ թեմաների վերաբերյալ հոլովակների, պաստառների և գովազդների պատրաստումը և շրջանառումը ռադիոյի և հեռուստատեսության, սոցիալական ցանցերի, հեղինակավոր մարդկանց հրապարակումների միջոցով,
  3. երկու խոշոր միջոցառումների՝ հայկական արտադրության փառատոնի և մարաթոնի կազմակերպում, որոնք ուղղված կլինեն բարձրացնելու հայկական արտադրության մասին հանրության իրազեկման մակարդակը՝ մշակելով և զարգացնելով համագործակցության արդյունավետ հարթակ ինչպես ՓՄՁ սուբյեկտների, այնպես էլ արտադրողների և գնորդների միջև։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+