Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:22

Որոշում է կայացվել սկսել Պատարայի ջրամբարի կառուցումը․ Արայիկ Հարությունյան

Որոշում է կայացվել սկսել Պատարայի ջրամբարի կառուցումը․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրների համապարփակ քննարկմանը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի կայքից։

«Պետք է նշեմ, որ այս ընթացքում չի եղել մեկ օր, որ պատասխանատուների մասնակցությամբ քննարկումներ չկազմակերպվեն և իրավիճակը մեղմելու համար եղած հնարավորությունները լիովին չօգտագործվեն: Իրականում եղանակային անոմալ պայմանները, մասնավորապես՝ տեղումների աննախադեպ պակասը և, զուգահեռաբար, պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության թվի աճը մոտ 30 տոկոսով (Ստեփանակերտի բնակչությունը ներկայումս կազմում է ավելի քան 60 հազար մարդ) բերել են նման կրիտիկական վիճակի:

Մեկ անգամ ևս քննարկելով առկա բոլոր հնարավորությունները՝ խնդիրը լուծելու համար որոշում է կայացվել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը Պատարա գետին միացնող խողովակաշար կառուցել: Այն, ըստ մասնագետների, շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում, և հաջորդ տարվանից ստեփանակերտցիներն այլևս խմելու ջրի խնդիր չեն ունենա: Դրան զուգահեռ, այսօր վերջնական որոշում է կայացվել նաև առաջիկայում սկսել մեր հանրապետության՝ իր ծավալներով ամենախոշոր տնտեսական նախագծի՝ Պատարայի ջրամբարի կառուցումը (ծրագրի ընդհանուր արժեքը նախնական հաշվարկներով կազմում է 15 մլրդ ՀՀ դրամ): Այն թույլ կտա ոչ միայն մայրաքաղաքի, այլև Ասկերանի շրջանի շուրջ մեկ տասնյակ գյուղերի բնակչությանն ապահովել մշտական խմելու որակյալ ջրով, ինչպես նաև ոռոգովի դարձնել ավելի քան 2500 հա հողատարածք, ինչն իր էական նպաստն է բերելու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացմանը»,- նշել է Արցախի նախագահը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+