Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:21

Ո՞ր ոլորտներն է համակարգելու փոխվարչապետներից յուրաքանչյուրը․ վարչապետը որոշում է ստորագրել

Ո՞ր ոլորտներն է համակարգելու փոխվարչապետներից յուրաքանչյուրը․ վարչապետը որոշում է ստորագրել

Օգոստոսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որը վերաբերում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի կողմից համակարգվող ոլորտներին։ Վարչապետի որոշումը այսօր՝ օգոստոսի 15-ին, ուժի մեջ է մտնում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը համակարգում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների՝ իրավական ակտերի կենսագործմանն ուղղված գործունեությունը և ընթացիկ կազմակերպչական հարցերը՝ հետևյալ ոլորտներում՝

1) աշխատանք և սոցիալական հարցեր.

2) առողջապահություն.

3) արդարադատություն.

4) քաղաքացիական պաշտպանություն.

5) շրջակա միջավայր.

6) բնական պաշարներ.

7) կրթություն և գիտություն.

8) մշակույթ և սպորտ.

9) տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում.

10) ենթակառուցվածքներ.

11) քաղաքաշինություն, անշարժ գույքի կադաստր.

12) պետական գույք.

13) ներդրումներ, գործարար միջավայր.

14) հարկաբյուջետային.

15) բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, թվայնացման գործընթաց.

16) կապ.

17) բարեգործություն.

18) քաղաքացիական ծառայություն:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը համակարգում է նաև ծրագրերի իրականացման կառույցների և կազմակերպությունների աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների՝ ռազմավարությունների, ռազմավարական ծրագրերի և դրանցից բխող իրավական ակտերի նախագծերի մշակմանն ուղղված գործունեությունը՝ հետևյալ ոլորտներում՝

1) ֆինանսական համակարգ.

2) հարկաբյուջետային համակարգ.

3) արտաքին և ներքին անվտանգություն.

4) արդարադատություն, հակակոռուպցիոն և դատաիրավական.

5) աշխատանք և սոցիալական հարցեր.

6) առողջապահություն.

7) շրջակա միջավայրի պահպանություն.

8) բնական պաշարների արդյունավետ օգտագործում.

9) կրթություն և գիտություն.

10) երիտասարդություն.

11) մշակույթ և սպորտ,

12) քաղաքաշինություն.

13) ենթակառուցվածքներ.

14) պետական գույք և ակտիվներ.

15) տնտեսություն, ներդրումներ, գործարար միջավայր, արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտուր.

16) թվայնացման բարեփուխումներ.

17) կապ.

18) հանրային կառավարում, քաղաքացիական ծառայություն:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է նաև՝

1) միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Վերակառուցման և զարգացման եվրասիական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքները.

2) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության աշխատանքները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+