Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ԱՊՀ երկրներից գյուղմթերքի ներմուծումն ավելացնելու համար։ Համապատասխան հանձնարարականների ցանկը հրապարակվել է Կրեմլի կայքում, փոխանցում է РИА новости-ն:
«Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը ․․․․ԱՊՀ անդամ պետություններից Ռուսաստանի Դաշնության տարածք գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման ծավալի մեծացմանն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվելու սննդամթերքի գների կայունացմանն ուղղված միջոցառումների անցկացման ընթացքում», — ասված է ցանկում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







