Պետք է ստեղծվի Արցախի հարցով մշտական հանձնաժողով, ու այդ հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմությունը։ Այն ընդդիմությունը, որ երբեք Արցախը չի դիտարկելու Ղարաբաղի տարածք։ ԱԺ-ում ամբիոնից հայատարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Ընդդիմադիր պատգամավորը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասեն, որ մեկ անգամ գնա Արցախ։
«Թող գնա Արցախ՝ իր հռչակած Հայաստանը, մեքենայով թող գնա Արցախ։ Փաշինյանը վերջին անգամ Արցախում եղել է 8-9 ամիս առաջ, թող գնա ու նորից հայտարարի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







