Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Շնորհավորելով կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ Զարեհ Սինանյանը կարևորել է հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Չինաստանի փոքրաթիվ հայ համայնքին, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ և կարգապահությամբ:
Հանդիպման ընթացքում երկուստեք սերտ համագործակցության հույս են հայտնել՝ տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







